Մոտոցիկլետներ, կորտեժ. Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.  «Այս օրերին իշխանությունը պատրաստվում է Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային, որը կընթանա ապրիլի 9-ին, ավանդական կարգովմոտոցիկլետներ, կորտեժ, շչակներ: Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից Դեմիրճյան հասցեից:

Մինչ այդնույն հանդիսավորությամբ ՄՀՀ կտարվեն պետական և հոգևոր խորհրդանիշները․ Մատենադարանից Վեհամոր 7-րդ դարի Ավետարանը, ՍԴ-իցՍահմանադրության մայր օրինակը, նախագահականից պետական դրոշը և նախագահական նշանը: Արարողակարգն սկսվելու է ժամը 12-ին։

Արմեն Սարգսյանը միայնակ կմտնի դահլիճ, աջ ձեռքը կդնի Ավետարանի ու Սահմանադրության վրա, կերդվի: Ապա կստանա Վեհափառի օրհնությունը, և ողջույնի խոսք կասի Սերժ Սարգսյանը: Դրանից հետո Արմեն Սարգսյանը կտեղափոխվի Մաշտոցի իր նստավայրը` հիանալու հարևանությամբ գտնվող Մատենադարանով»:

Spread the love