karen-karapetyan

Վաղը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ելք-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա: 

Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասաց Ավինյանը:

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն ձեզ այլ օրակարգ է առաջարկել, նա հորդորել է խոսել ՀՀԿ-ի հետ:

Հարցին՝ վաղը ՀՀԿ-ի հետ որևէ հանդիպում չի լինի, ՔՊ խոսնակը միայն նշեց՝ այն, ինչ նախապես հայտարարվել էր, չեղարկվել է։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Կարեն Կարապետյանի մամլո խոսնակի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Հավելենք, որ երեկոյան Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը կկայանա։

Spread the love