Ովքե՞ր են դատարանի նախագահի հավակնորդները և նրանց թիկունքն ու խնամին

- in Մամուլ
dat

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի՝ նախօրեին կայացրած առաջին որոշումներից մեկով սահմանվել է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ 65-ամյա Անատոլի Մաթևոսյանի լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 16-ին։ Թե ինչով է զբաղվելու Մաթևոսյանը, դեռ հայտնի չէ, բայց արդեն կան նրա պաշտոնի հավակնորդներ․ Արսեն Մկրտչյանը և Գագիկ Խանդանյանը: 

Արսեն Մկրտչյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է, տարիներ ի վեր աշխատել է համակարգում՝ օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, դատավոր, որոշ ժամանակ էլ՝ արդարադատության փոխնախարար: Նրա թիկունքը տարիներ ի վեր համարվել է Հովհաննես Մանուկյանը: Վերջինիս՝ նախարարի պաշտոնից հեռանալուց որոշ ժամանակ անց Մկրտչյանը կրկին վերադարձավ դատական համակարգ:

Մյուս թեկնածուն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանն է՝ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խնամին: Խանդանյանը հին դատավոր է, նա ուզում էր ԲԴԽ կազմում ընտրվել, սակայն ձայները չբավականացրին: Նշենք, որ նոր Սահմանադրությամբ դատարանի նախագահներն ընտրվում են երեք տարի ժամկետով՝ ԲԴԽ-ի կողմից, առանց վերանշանակվելու իրավունքի: Այսինքն՝ ամեն ինչ արել են, որ դատարանի նախագահի պաշտոնը հասցնեն ճաշակել հնարավորինս շատ անձինք, և նույն անձը տարիներով չմնա այդ պաշտոնին»: