Պեսկովն անդրադարձել է հայաստանյան ցույցերին Ռուսաստանի հավանական միջամտությանը

- in Միջազգային
Peskov

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մենկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, որտեղ հազարավոր մարդիկ բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: 

«Կրեմլի մասով ոչինչ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ նախագահը վերջերս շփումներ ունեցել է, նա շնորհավորել է գործընկերներին ընտրվելու կապակցությամբ: Շփումներ եղել են, բայց հստակ չեմ կարող ասել՝ խորհրդակցություններ եղել են, թե ոչ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք պաշտոնական Երևանը օգնություն խնդրել է Կրեմլից:

Այն հարցին, թե որ դեպքում ռուսական կողմը պատրաստ կլինի միջամտել իրավիճակին, նա ասել է. «Ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի»:

«Հիպոտեթիկ դատողություններն այս պարագայում բացարաձակապես տեղին չեն»,-ասել է նա:

Այսպիսի պատասխան է տվել Պեսկովը հստակեցնող հարցին այն մասին, թե ինչ կձեռնարկի Ռուսաստանը, եթե Հայաստանն օգնություն խնդրի:

«Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է, երկիր, որի հետ սերտ հարաբերություններ ունենք, Հայաստանը ԵվրԱզԷս-ի անդամ է, իհարկե, մեզ համար շատ կարևոր է այդ երկիրը, ուստի մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում այնտեղ»,-հավելել է նա:

Spread the love