Պուտինյան քարոզչությունը շատ ավելի վտանգավոր է, քան 50-ամյա վաղեմության կոմունիստական քարոզչությունը

gary-kasparov

Ավելի քան 10 տարի է՝ Կրեմլը քարոզչամեքենա է ստեղծում։ Այս մասին հայտարարել է Շախմատի 13-րդ աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը։

Նրա խոսքով կեղծ լուրերը ճշմարտությանը միախառնելու տեխնոլոգիան ՌԴ իշխանությունները նախ «հղկել են» պետության ներսում, հետո հարևան երկրներում, ապա Արևելյան Եվրոպայում, իսկ «այժմ իրենց այնքան վստահ են զգում, որ հարձակվում է ամբողջ ազատ աշխարհի վրա»։

«Տեխնոլոգիական ընկերությունները՝ ինչպես Google-ը, Apple-ը և Facebook-ը, նման խախտումները կանխելու բոլոր հնարավորություններն ունեն։ Սակայն տեխնիկական հնարավորություններից բացի նաև քաղաքական կամք է անհրաժեշտ։ Իհարկե, չի կարելի ամբողջութամբ ազատվել կեղծիքներից, սակայն կարելի է զգալիորեն նվազեցնել օգտատերերի վրա նրանց ազդեցությունը։ Russia Today –ը դրա վառ օրինակն է։ Արևմուտքը խոստովանեց, որ դա ոչ թե անկախ հեռուստաալիք է, այլ քարոզչական զենք։ Իսկ պատերազմի դեպքում նման բաներին շատ լուրջ է պետք վերաբերվել»,-հստակեցրել է Կասպարովը։

Նա հայտարարել է, որ «Պուտինի քարոզչությունը շատ ավելի վտանգավոր է, քան 50-ամյա վաղեմության կոմունիստական քարոզչությունը»։

Spread the love