Պուտինն ու Էրդողանը համաձայնեցրել են իրենց գործողությունները Սիրիայի հարցում

- in Միջազգային
Erdoghan Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռային հարվածները Սիրիայի ուղղությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Պուտինի խոսքով՝ արևմտյան երկրների խմբի գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, հիմնարար նորմերը և միջազգային իրավունքի սկզբունքները: Կողմերը որոշել են ակտիվացնել համագործակցությունը՝ կարգավորելու համար Սիրիայում իրավիճակը:

Ավելի վաղ Ռուսաստանը ագրեսիա է անվանել Սիրիայի վրա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20