Ռուբեն Վարդանյանը մեծ հույսեր է կապում Արմեն Սարգսյանի գործունեության հետ

- in Տնտեսական
Ruben Vardanyan

IDEA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի գործունեության հետ մեծ հույսեր է կապում:

Այդ մասին Ռուբեն Վարդանյանը նշել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հուզված եմ և մեծ հույսեր եմ կապում: Սա շատ կարևոր քայլ է մեր հայ ազգի զարգացման ընդհանուր ճանապարհի համար, որն անցնում ենք: Հուսում եմ, որ մեր հույսերը և մեր սպասելիքները կիրականանան ավելի շատ անգամներ, քան մենք սպասում ենք»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Spread the love