Ռուսաստանը ՄԱԿ-ում պաշտպանվում է «ռազմական հանցագործին» աջակցելու մեղադրանքներից

Russia

ՄԱԿ-ում Մոսկվայի հայտարարությունն այն մասին, որ սիրիական Դումայում քիմիական զենքի հետքեր չեն հայտնաբերվել, ընդամենը փորձ է պաշտպանվելու պարսավանքից՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանն աջակցում է նախագահ Բաշար Ասադին, որը կատարել է «ռազմական հանցագործություն»: Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ալիքի թղթակից Նիկ Ռոբերտսոնը: 

Ինչպես ընդգծել է լրագրողը՝ ՄԱԿ ԱԽ-ի շարունակվող նիստում Ասադի հասցեին արդեն կլսվեն հենց այդպիսի մեղադրանքներ, չնայած նախկինում փորձում էին դրանցից խուսափել:

Նիկի խոսքով՝ Մոսկվային մեղադրում են ռազմական հանցագործին աջակցելու համար: «Ինձ թվում է՝ շատ հետաքրքիր ելույթ է ունեցել Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը՝ նա իրականում սկսել է կիրառել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «ռազմական հանցագործություն», «ռազմական հանցագործ», «հանցագործություն՝ ընդդեմ մարդկության»: Այսինքն՝ այնպիսի բառեր, որոնցից միջազգային հանրությունը մինչ այժմ խուսափում էր»:

Spread the love