Ռուսաստանը և Իրանը խնդիրներ են ստեղծում

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին և Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքում խնդիրներ ստեղծելու մեջ, փոխանցում է Reuters-ը։ 

Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։

«Որտեղ էլ որ գնաք, հատկապես Մերձավոր Արևելքում, բոլոր խնդիրների հետևում Իրանն է կանգնած։ Եմենը, Սիրիան՝ դրանց հետևում Իրանն է կանգնած։ Այժմ, ցավոք, Ռուսաստանն ավելի ու ավելի է մասնակցում դրան»,-հայտարարել է Թրամփը։

Նա նաև հավելել է, որ «ըստ երևույթին, ցանկացած խնդրի հետևում կանգնած է Իրանը»։

ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տա հասանելիություն ունենալ Միջերկրական ծովին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք հզոր պատնեշ կդնենք Միջերկրական ծովի առջև, ինչն, իմ կարծիքով շատ կարևոր է, որովհետև եթե մենք դա չանենք, Իրանն անմիջական հասանելիություն կստանա Միջերկրական ծովին, իսկ դա չպետք է տեղի ունենա»,-համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը։

Սակայն նա չի հստակեցրել, թե իրենից ինչ է ներկայացնելու այդ պատնեշը և երբ կկառուցվի։

Թրամփը նաև ընդգծել է, որ Իրանն աննախադեպ բարձր գին կվճարի՝ ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքների դեպքում։

«Եթե Իրանը որևէ կերպ սպառնա մեզ, այնպիսի գին կվճարի, որը շատ քիչ երկրներ են վճարել»,-ասել է Թրամփը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20