Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ավիահաղորդակցությունը կարող է դադարեցվել

- in Միջազգային

Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառում ԱՄՆ-ի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու հնարավորությունը՝ կապված ամերիկյան վիզաների տրամադրման դժվարությունների հետ:

«Ռուսաստանում ամերիկյան վիզաների տրամադրման հետ կապված իրավիճակը ծայրահեղ անմխիթար է», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ Վաշինգտոնին մեղադրելով «գիտակցաբար նպատակադրված վիզային շրջափակման» մեջ՝ «որպես ճնշման լրացուցիչ լծակ»:

«Արդեն չի կարելի բացառել, որ մեր երկրները կմնան առանց ավիահաղորդակցության: «Աերֆլոտը», որը միակն է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պարբերական թռիչքներ է իրականացնում, կարող է ստիպված դադարեցնել դրանք, քանի որ անձնակազմը զգում է, որ ամերիկյան վիզաների հետ կապված խնդիրներն ավելանում են», ֊ հայտարարել է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը:

Պաշտոնական Վաշինգտոնը առայժմ չի արձագանքել այս հայտարարություններին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20