Սաակաշվիլին Հայաստանի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել ցուցարարների հետ

- in Միջազգային
Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 20-ին Facebook-ի իր էջում խորհուրդ է տվել Հայաստանի իշխանություններին լսել Երևանում ցուցարարների պահանջները։ 

«Շատ եմ մտահոգվում Հայաստանում խաղաղության և տաղանդավոր ու իմ շատ սիրելի ժողովրդի ապագայի համար»,-գրել է նա։

Սաակաշվիլին «Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ երկխություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց»։

«Եվ առհասարակ, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և մոտ եղեք ձեր քաղաքացիներին, դրանից դուք միայն կշահեք»,-վստահեցրել է նա։

Ապրիլի 9-ին Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևին։ Սերժ Սարգսյանը, որը 2008-2018-ին երկրի նախագահն էր, Ազգային ժողովի հատուկ նիստում ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Այդ պատճառով ապրիլի 13-ին այդ Երևանում բողոքի ցույցեր սկսվեցին։

Spread the love