Սարալանջի-Արմենակյան խաչմերուկում հարձակվել են ցուցարարների վրա. Ալեն Սիմոնյան

- in Սոցիալական
Valeri Osipyan

Սարալանջի-Արմենակյան խաչմերուկում հարձակվել են ցուցարարների վրա. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Ես հրավիրում եմ ոստիկանների ուշադրությունը: Այստեղ ցուցարարները փակել էին ճանապարհը ու մի քանի քաղաքացի, որոնք պնդում էին, թե թաղապետարանի աշխատակիցներ են, հարձակվեցին ցուցարարների վրա, ծեծեցին ու կռիվներ հրահրեցին, հարվածեցին նաև լրագրողին»,- սաց նա:

Spread the love