«Սա այն պատկերն է, որը լավագույնս նկարագրում է մեր ազգը»․ Յուրա Մովսիսյանի ուղերձը

futbol

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեր երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ դիմել է հայաստանցիներին: 

«Սա այն պատկերն է, որը լավագույնս նկարագրում է մեր ազգը։ Մարդիկ միասին, կողք-կողքի՝ անկախ տարիքից ու սեռից։

Ոստիկաննե՛ր, դադարեցրեք բռնությունները ձեր քույրերի ու եղբայրների հանդեպ։ Մեր ազգը մի թիմ է, ու մեծ ազգ ունենալու համար մենք պետք է մեծ թիմ լինենք», ֆեյսբուքյան իր էջում գրել է սիրված ֆուտբոլիստը։

Spread the love