Սերգեյ Կոպիրկինի նշանակումը որոշակի երկիմաստություն է առաջացնում

Arm Rus

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ-ում ՌԴ դեսպանի պաշտոնում նշանակել է Սերգեյ Կոպիրկինին, որն այդ պաշտոնում կփոխարինի Իվան Վոլինկինին: Կոպիրկինն ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիությունում և Բրյուսելում Ատոմային էներգիայի եվրոպական համագործակցության կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը:

Հայ-ռուսական հարաբերություններում դեսպանները մեծ դերակատարություն չունեն և հիմնականում կատարում են տեխնիկական ֆունկցիաներ: Մյուս կողմից` դեսպանն որոշակիորեն մարմնավորում է իր երկրի քաղաքականությունը, և կայացած պետություններում դիվանագիտական նշանակումները կատարվում են կոնկրետ խնդիրներից և օրակարգերից ելնելով:

Իվան Վոլինկինի դեսպանության շրջանում հայ-ռուսական հարաբերությունները որոշակի ճգնաժամ ապրեցին, համենայնդեպսդրանք հեռու են բնականոն լինելուց: Չմոռանանք, որ հենց նախկին դեսպանի դիվանագիտական ծառայության ընթացքում տեղի ունեցավ Քառօրյա պատերազմը, որը մեր հասարակության շրջանում հակառուսական տրամադրություններ գեներացրեց Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարումների և պատերազմի սանձազերծման հարցում Մոսկվայի ունեցած անուղղակի դերակատարության հետևանքով: Վոլինկինը կհիշվի իր մի քանի հակաարևմտյան էպատաժային հայտարարություններով, որոնց երբեմն հարկադրված էին արձագանքել անգամ Հայաստանի իշխանությունները:

Անշուշտ, դժվար է կանխատեսել, թե ինչպիսի գործունեություն կծավալի Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը, հատկապես՝ հրապարակային հարթության վրա:

Այս առումով` Սերգեյ Կոպիրկինի նշանակումը որոշակի երկիմաստություն է առաջացնում:

Կոպիրկինը վերջին տարիներին աշխատել է Եվրոպայում և փաստորեն, այսպես ասած, առաջին գծում է ապահովել Արևմուտքի հետ տոտալ հակադրության մեջ մտած Ռուսաստանի շահերը: Այս իմաստով` կարող ենք ենթադրել, որ նոր դեսպանը հենց Երևանում «խմբագրելու» է Հայաստանի իշխանությունների եվրոպական քաղաքականությունը՝ այն ֆիլտրելու և Մոսկվայի շահերին համապատասխանեցնելու համար:

Մյուս կողմիցՌուսաստանն իր դեսպանին փոխում է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո, և մեր երկիր է գործուղվում դիվանագետ, որը եվրոպական կառույցներում աշխատելու մեծ փորձ ունի: Գուցե Մոսկվայում այսպիսով ճանաչում են Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումով հաստատված նոր ստատուս-քվոն, այլ կերպ ասած Հայաստանի եվրոպական ձգտումները: Այս վարկածի տրամաբանության ծիրում ևս` Սերգեյ Կոպիրկինի նշանակումը մոտիվացված ու տրամաբանական է:

Մյուս կողմիցՌուսաստանի նոր դեսպանը Հայաստան է գալիս համակարգային տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացի բեկումնային մի փուլում, երբ Հայաստանի իշխանությունը փոխվում է եթե ոչ անվանական, ապա գոնե ինստիտուցիոնալ հարթության վրա:

Այս ամենը, իհարկե, լրացուցիչ ինտրիգ է հաղորդում Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանի նշանակմանը:

Spread the love