Սերժ Սարգսյանի հարցերը լուծելով՝ համակարգը կքանդվի

- in Հասարակություն
aram-harutyunyan

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Ազատության հրապարակում հացադուլ է սկսել։ Նա ասաց, որ գիշերը հանգիստ է անցել, ոստիկանները իրեն չեն անհանգստացրել։ Հացադուլը շարունակվելու է մինչև ապրիլի 17։ «Սա այն ժամանակահատվածն է, որի ժամանակ ժողովուրդը պետք է համախմբվի, գա հրապարակ։

Սա այն ժամանակն է, որ փաստացի իշխանություն կրողը զրկված է իր լիազորություններից։ Պարզապես պետք համախմբվել և այս բարենպաստ ժամանակահատվածն օգտագործելով ազատվել այս համակարգից։ Համակարգը մեկ մարդ է։ Եթե Սերժ Սարգսյանի հարցերը լուծվում է, ապա համակարգը լրիվ փլուզվում է։ Պարզապես պետք է ազդել պրոցեսների վրա, որ երկու փորձից վարչապետ չընտրվի»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով հնարաավոր է ազդել գործընթացների վրա, որ վարչապետի ընտրությունները չկայանան։ Դրա համար շատ կարևոր է ժողովրդի էներգետիկան։ «Ես համոզված եմ, որ եթե համախմբում լինի, իշխանությունները կգնան սրացումների, բայց դրանով կավարտվի։ Այս անգամ չի հաջողվի իշխանություններին, եթե ժողովուրդը, քաղաքական ուժերը համախմբված լինեն»,-ասաց Հարությունյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20