Սեքս և հարբած կռիվներ լողափին. ինչպես են «տժժում» ռուս զբոսաշրջիկները

- in Հասարակություն
Axjik

Ռուս զբոսաշրջիկ կինը փետրվարին Դուբայում հարբած վիճակում հարձակվել է կին ոստիկանի վրա, կծել է նրան և գլխով ջարդել ոստիկանական մեքենայի պատուհանը: Դեպքը տեղի է ունեցել, երբ հյուրանոցի մոտ հարբած վիճակում միմյանց քաշքշող ընկերուհիներին է մոտեցել ոստիկանը և ցանկացել է ձեռնաշղթաներ հագցնել:

Զբոսաշրջիկ կնոջը մեղադրանք է առաջադրվել. դատարանում նա ընդունել է իր մեղքը: Դատավճիռը կկայացվի ապրիլի 29-ին: Ընդ որում, սա ռուս զբոսաշրջիկների պահվածքը բնութագրող առաջին դեպքը չէ:

Արտերկրում ռուս զբոսաշրջիկների սանձարձակ պահվածքի մասին դրվագներ է ներկայացնում life.ru-ն:

Սեքս լողափին

Фото: thairath.co.th

Թայվանի ռուս զբոսաշրջիկ զույգը սեքսով է զբաղվել լողափին՝ ուշադրություն չդարձնելով հանգստացողների և իրենց նկարահանողների վրա: Սկզբում նրանց մեղադրանք էր առաջադրվել անպատշաճ պահվածքի համար, հետո միայն տուգանք էր նշանակվել:

Մորեմերկ զբոսանք

Фото: соцсети

Անցյալ տարվա փետրվարին Պաթայայում ռուս զբոսաշրջիկը դանակով և ձեռքին փաթեթ՝ մերկ շրջել է քաղաքի կենտրոնում և հայհոյելով փորձել փախչել իրեն ձերբակալել փորձող ոստիկաններից:

Տեղ չհասած

Фото: © Pattayapeople.ru

Այս զբոսաշրջիկը մինչև Թայլանդի մայրաքաղաքում վայրէջք կատարելը վեճ ու կռիվ է սարքել ինքնաթիռում զուգարանի համար հերթի պատճառով:

«Մերոնց են ծեծում»

Турецкие полицейские. Фото: © REUTERS/Umit Bektas

Անցած տարի օգոստոսին Անթալիայում ռուսները կռվի էին բռնվել ոստիկանների հետ: Արդյունքում զբոսաշրջիկներից մեկը հայտնվել էր հիվանդանոցում:

Երբ նրանք միմյանց են ծեծում

Фото: © Flickr/James Boyes

2016թ. սեպտեմբերին Այա Նապեում ձերբակալել էին 28-ամյա ռուս զբոսաշրջիկի՝ իր ընկերոջը ծեծելու համար: Տուժածին գլխուղեղային վնասվածքով տեղափոխել էին հիվանդանոց:

«Հաջորդ կանգառում պահեք»

Фото: ©Flickr/givingnot@rocketmail.com

Մոսկվա-Նյու Դելի չվերթի ժամանակ ալկոհոլ օգտագործած ռուս զբոսաշրջիկը փորձել է իջնել ինքնաթիռից: Վայրէջքից հետո նա ձերբակալվել էր: Նրան տուգանել էին 50 հազար ռուփի:

Spread the love