Ստիպել են չհապաղել. Կարեն Կարապետյանին զրկեցին խուսանավելու հնարավորությունից

- in Մամուլ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները ստիպել են Կարեն Կարապետյանին ժամանակից շուտ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Կարապետյանը հույս ուներ, որ եթե մի փոքր հապաղի առաջադրման պարտադրանքը կատարելու հարցում, ապա հրապարակում այնքան մարդ հավաքված կլինի, և երկրում այնպիսի քաղաքական իրավիճակ կստեղծվի, որ առաջադրման պարտադրանքը հնարավոր կլինի հաղթահարել: Սակայն նրան պարտադրել են դա անել անհամեմատ ավելի շուտ, որպեսզի Կարապետյանը խուսանավելու հնարավորություն չունենա»: