Տան գնորդը հայտնաբերել է նախկին տիրոջ զմռսված մարմինը՝ բազմոցին նստած

Tun

Իտալիայի հյուսիսում տան պոտենցիալ գնորդներից մեկը այնտեղ գտել է նախկին տիրոջ զմռսված մարմինը: Այս մասին հայտնում է տեղական Corriere della sera հրատարակչությունը: 

Տունը աճուրդի էր դրվել այն բանից հետո, երբ այլևս չէին վճարվել հիփոթեքի և կոմունալ ծառայությունների համար: Պոտենցիալ գնորդներից մեկը դատական մարմինների հետ միասին գնացել է՝ տեսնելու տունը, և այնտեղ հայտնաբերել է բազմոցին նստած նախկին տիրոջ մարմինը:

Տան տերը՝ 42-ամյա Վալտեր Դալ-Դզոտտոն, մահացել է 2017թ. ամռանը: Նրա հայրն ու եղբայրը բնակվում են հարևան քաղաքում, սակայն Դալ-Դզոտոն նրանց հետ կապ չէր պահում:

Spread the love