Տաշիրի տարածաշրջանի Սարչապետ համայնքի բնակիչները նույնպես միացել են «Իմ քայլը» շարժմանը

- in Պաշտոնական
Tavush gyux

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Սարչապետ համայնքի բնակիչները նույնպես միացել են «Իմ քայլը» շարժմանը: Նրանք գյուղից ոտքով շարժվում են դեպի Տաշիր քաղաք: «Այս պահին մենք հասել ենք Նորաշեն համայնք, որի բնակիչներին նույնպես կոչ ենք անում միանալ մեզ:

Մենք անհնազանդության ակցիա ենք նախաձեռնել ու շարժվում ենք դեպի Տաշիր քաղաք, որ այնտեղից մեր ձայնը միացնենք համաժողովրդական շարժմանը, Հանրապետության հրապարակում գտնվող ցուցարարներին ու հանրահավաքին»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության կազմակերպիչ Արգամ Պողոսյանը: Նշենք, որ Ա. Պողոսյանը Սարչապետի նախկին գյուղապետն է, որը մի քանի տարի առաջ հրաժարական էր տվել ու դադարեցրել իր անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20