Փաստաբանը մտադիր է դիմել Կարմիր Խաչին՝ պարզելու Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը

nikol-pashinyan

Նիկոլ Փաշինյանի Սևանում գտնվելն ավելի ստի է նման, քան ճշմարտության: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը Սևանում է, սակայն երբ փաստաբանը գնում է, ասում են՝ այստեղ եղել է, բայց այստեղ չէ:

Ն.Բաղդասարյանը հայտնեց նաև, որ ինքը դիմելու է Կարմիր Խաչին ու պայմանավորվել է հանդիպման մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ՝ պարզելու Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը: Դա պարզելուց հետո միայն փաստաբանը կարող է տեղեկանալ, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանո՞ւմ է փաստաբան ներգրավել, թե՞ ոչ:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարժման ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել երեկ: Ի տարբերություն ձերբակալված մյուս երկու պատգամավորների, Ն.Փաշինյանի գտնվելու վայրը տևական ժամանակ հայտնի չէր, իսկ հիմա էլ չի հաստատվում տեղեկությունը, որ նա Սևանում է:

Spread the love