Մենք, որպես ազգ, չենք կարող աշխարհի առջև դուրս գալ մասնատված, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ 

«Մենք բոլոր խնդիրները, պրոբլեմներն ի վիճակի ենք լուծելու իրար հետ խոսելով, երկխոսելով, լուծումներ գտնելով, բանակցելով», – ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ձերբակալմանն ու այն բանին, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ՀՀ նախագահն ասաց, որ այդ հարցով շատ մտահոգված է։

«Եթե դուք սահմանադրությունը լավ գիտեք, ՀՀ նախագահի լիազորությունների սահմանում փորձում եմ անել ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի և լուծում ստանա», – ասաց նա։

Spread the love