Քաղաքացիական անհնազանդությունը նման է կախարդանքի. Թանկյանն անդրադարձել է բողոքի ակցիաներին

- in Կարծիք
Serj Tankian

Մեկ կուսակցական համակարգը վտանգում է խորհրդարանական ժողովրդավարությանը նոր Սահմանադրությամբ: Այս մասին System of a Down խմբի երգիչ, աշխարհահռչակ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Երևանում «Մերժի՛ր Սերժին, քայլ արա» բողոքի ակցիաներին:

Նա նշել է, որ խորհրդարանական ընտրություններին եղել է Հայաստանում Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի հետ՝ որպես դիտորդ և հավելել է, որ մարդիկ քսան դոլարով վաճառել էին իրենց ձայները:

«Մեկ կուսակցական համակարգը վտանգում է խորհրդարանական ժողովրդավարությանը նոր Սահմանադրությամբ: Պուտին-Մեդվեդևի երաժշտական աթոռների սցենարի ձևով տեսնում ենք, որ նախկին նախագահը (նորը վերջերս խորհրդարանի կողմից է նշանակվել) փոխել է իր մտքերը և որոշել է վերցնել վարչապետի նորաստեղծ պաշտոնը՝ նույն իշխանությունների հետ:Նա ազգային անվտանգության խնդիրների պատճառն է եղել, բայց մի քիչ անհավատալի է, որ նա հանրապետականների կողմից ներկայացվում է որպես հայր: Հիմա բողոքի ցույցերը տեղի են ունենում խորհրդարանում մնացած միակ իրական ընդդիմադիր կուսակցության՝ «Ելք» դաշինքի կողմից:

Նրանք կոչ են անում փողոցային բողոքների դիմել: Ես գնահատում եմ, որ բողոքները խաղաղ են, քանի որ այս փրկված Հանրապետությունը չի կարող այլևս արյունահեղություն թույլ տալ: Այս երկիրը չի կարող իրագործել իր լիակատար ներուժը, քանի դեռ քաղաքացիները զանգվածային աշխատանքային գործադուլներով իրենց իրավունքներն ու արժանապատվությունը չպահպանեն, ինչպիսին էր Ղարաբաղյան պատերազմի նախօրեին:

Քաղաքացիական անհնազանդությունը նման է կախարդանքի, երբ բավականաչափ մարդիկ են մասնակցում: Դա պատմության ամենահզոր զենքերից մեկն է:

Իմ սիրտը և սերը ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր պայքարում են բարգավաճ ապագայի համար»,- գրել է Սերժ Թանկյանը իր էջում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20