Օրակարգը կսեղմվի. Քվեարկությունը կկազմակերպվի վարչապետի թեկնածության քննարկումից անմիջապես հետո

- in Մամուլ
AJ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախապես որոշված էր, որ վարչապետի քվեարկությունը պետք է տեղի ունենա ապրիլի 18-ին:

Այսինքն՝ ամսի 17-ին պատգամավորները կքննարկեն վարչապետի թեկնածությունը, կլսեն նրա ելույթը, հարցեր կտան, իրենք ելույթներ կունենան, իսկ հաջորդ օրը կլինի քվեարկությունը:

Սակայն հնարավոր է, որ օրակարգը սեղմվի, և քվեարկությունը կազմակերպվի միանգամից քննարկումների ավարտից հետո:

Սա արվում է լարվածությունը չձգելու նկատառումներից ելնելով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20