Θ Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն

karavarutyan

Հայաստանում ատելության էջը մենք պետք է փակենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության քվեարկությունից առաջ իր խոսքում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Ես հիմա չեմ ուզում բանավեճ սկսել, թե արդյոք Հայաստանում կա ատելության քարոզ, թե չկա: Ես ասացի, որ Հայաստանում ատելության էջը մենք պետք է փակենք, սրանում կասկած լինել չի կարող: Էական չէ, թե որտեղ ենք համոզվել, բայց համոզվել ենք, որ ատելությունը մեր պետությանը ոչ մի լավ տեղ չի տանում: Ես ուզում եմ, որ սա լինի ոչ թե լոզունգ, այլ իրականություն: Աստված մեզ օգնական»,- ասաց Փաշինյանը:

Spread the love