ԱԳՆ-ում բավարարված են նախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակմամբ

- in Պաշտոնական
Shavarsh Kocharyan

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն  ընդգծում է, որ արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է ու լուրջ ճանապարհ է անցել:

«Նա եղել է նաև արտաքին գործերի փոխնախարար, և, ընդհանուր առմամբ, կառույցը բավարարված է նման նշանակմամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Հարցին, թե շարունակելո՞ւ է աշխատանքը արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում, Քոչարյանը պատասխանեց. «Աշխատում ենք, ինչի՞ մասին է խոսքը: Նախարարությունն աշխատել է շարժման ընթացքում, աշխատում է հիմա: ԱԳՆ-ն այն կառույցներից մեկն է, որ, անկախ իրարանցումներից, պետք է ժամացույցի պես աշխատի»:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է, ինչը նաև բանավեճի առիթ էր հանդիսացել ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ու պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջև: Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ ԱԳՆ-ն վերադասների հայտարարությունները չի մեկնաբանում, այլ մեկնաբանում է ուրիշ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները:

Spread the love