Ադրբեջանում անհամաձայնություններ են, շփոթվել են Փաշինյանի հայտարարություններից

Mamedyarov

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը քննադատել է ներկայիս նախարար Մամեդյարովին, ասելով, թե նա կարծես թե ոչ թե Ադրբեջանի, այլ ինչ որ այլ երկրի շահն է պաշտպանում:

Զուֆուղարովը քննադատել է մայիսի 15-ին Մինսկի խմբի համանախագահների հետ Մամեդյարովի հանդիպումը, դժգոհելով, որ Մամեդյարովը չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Զուլֆուղարովի կարծիքով, հանդիպման փոխարեն Մամեդյարովը պետք է հայտարարեր, որ Ադրբեջանը փակում է Արցախի օդային տարածքը քաղաքացիական եւ ռազմական օդանավերի համար ու խախտողնեը գտնվելու են Բաքվի ՀՕՊ թիրախում: Ով չի կարող նորմալ աշխատել, պետք է հեռանա, հայտարարել է նախկին նախարարը:Զուֆուղարովը

Spread the love