Ամենակարևոր հարցն այն է, որ չպետք է լինի կուլակաթափություն

- in Սոցիալական
Bostanjyan Vardan

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այն կարծիքին է, որ ՀՀ-ում ժողովրդավարական սկզբունքները դեռևս ձևավորված չեն և առկա մտահոգությունները լցրեցին բաժակը։

«Ամենակարևոր հարցն այն է, որ չպետք է լինի կուլակաթափություն։ Եվ մարդկությունը չի կարող չլինել սպառող, իսկ սպառումից օգտվում են մարդիկ, ովքեր այդ սպառման դաշտը, քո պահանջմունքները բավարարում են։ Հիմա նրանք մոնոպոլ թե օլիգոպոլ նկրտումներ ունեն, իրենք չեն մեղավոր, կառավարման համակարգն է իրենց դարձրել այդպիսին։ Տվյալ պարագայում կտրուկ մոտեցումները մեր տնտեսական թեկուզ փոքր պոտենցյալը կշպրտի հետ։ Եվ հարկավոր է հրաժարվել ժողովրդավարական սկզբունքների թեկուզ աստիճանական արմատավորմամբ, օրենքի գերակայությամբ, պետք է պետական կառավարման թափանցիկությունը լինի համապատասխան մակարդակի, պետք է գործի պատասխանատվության ինստիտուտ»,-հավելեց Վարդան Բոստանջյանը։

Spread the love