ԱՄՆ դեսպանատունը չի քննարկում տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ. FBI-ի խմբի այցի մասին տեղեկության հետքերով

USA despanatun

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը իրավասու չէ հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ:

Այս մասին նշեցին դեսպանությունից՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով ԶԼՄ-ների որոշ հրապարակումների, ըստ որոնց՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը կայցելի Հայաստան:

«Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ»,- ասացին դեսպանությունից:

Գործակալությունը խնդրի մասին փորձեց տեղեկություններ ճշտել ՀՀ գլխավոր դատախազությունից: «Նշված նպատակով նման խմբի այցելության մասին տեղեկատվություն ՀՀ դատախազությունը չունի»,- հայտնեցին դատախազությունից:

Spread the love