Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է, բայց ես ավելի ճիշտ եմ

Aghvan Hovsepyan

Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է, բայց ես ավելի ճիշտ եմ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը թե Սահմանադրության համաձայն պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով, և նրան պարտադրել այս կամ այն որոշումը հակասահմանադրական է:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մայիսի 1-ից օրեր առաջ լրագրողները պարբերաբար հարցնում էին՝ ինչպե՞ս եք քվեարկելու։ Միշտ պատասխանել եմ՝ բացեք ՀՀ Սահմանադրության 94 հոդվածը։ Քվեարկելու եմ խղճով ու համոզմունքներով։ Ասածս հրապարակված է։

Այնպես որ, Լևոն Տեր-Պետրոսյանի հիշեցրածը գիտեմ։ Բայց ես ինքս եմ ելույթում հայտարարել, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս, ինչը և հաջողությամբ արել եմ։

Ավելին՝ գիտեմ նաև, որ կարող եմ չվերահաստատել ԱԺ նախագահին գրած դիմումս ու մնալ պատգամավոր։ Բայց, բնականաբար, այդպես չեմ վարվի։

Սահմանադրականից զատ՝ կա խնդրի բարոյական կողմը։

Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է։ Բայց ես ավելի ճիշտ եմ»։

Spread the love