Անհրաժեշտ է ՀՀԿ հանցագործությունների շտապ լյուստրացիա՝ ՀՀԿ-ն պետք է ապաշխարի իր մեղքերի համար

- in Պաշտոնական
HHK

Մի քանի օր առաջ Մասնագետների Խորհուրդն առաջարկել է ստեղծել հանձնաժողովներ, որոնք՝

(ա) պետք է վեր հանեն ՀՀԿ չարաշահումները տարբեր ոլորտներում

և, որ ոչ պակաս կարևոր է՝

(բ) քննարկեն կամայական ոլորտի ճիշտ վերակազմավորմանն ուղղված առաջարկությունները և կոնկրետ ծրագրերը։ Ստացված տեղեկությունների և առաջարկությունների հիման վրա սկսվում են լայն քննարկումներ, որոնց արդյունքում մշակվում է համապատասխան ոլորտի կառույցների բարեկարգման ճշմարիտ ժողովրդական առաջարկը:

Մենք ուրախ ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ընդունել են (բ) առաջարկը:

Սակայն, մենք ուզում ենք ուշադրություն հրավիրել նաև ՀՀԿ հանցագործությունների լյուստրացիային վերաբերվող (ա) կետի կարևորության վրա։Նիկոլ Փաշինյանը հռչակել է «համաձայնություն» բոլորի հետ, այդ թվում նաև՝ հանցավոր ՀՀԿ-ի: Ի պատասխան ՀՀԿ-ն մի հրեշավոր դեմագոգիա ծավալեց մայիսի 1-ի խորհրդարանական քննարկումների ժամանակ, երբ այդ կուսակցությունը ոչ մի խոսք չասաց իր

հանցագործությունների մասին, խոսելով միայն իրենց՝ «պատգամավորների օրինական իրավունքներից», որոնցից շատերը պարզապես հանցագործ են:

Մենք համաձայնության դեմ չենք։ Բայց համաձայնությունը հանցագործի հետ հնարավոր է միայն այն ժամանակ, երբ նա ապաշխարել է մեղքերը։

Մենք պատրաստ ենք պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնել ՀՀԿ մեղքերի ցուցակը մի շարք ոլորտներում:

Վերջապես նշենք, որ 20 տարի շարունակ մենք քննադատություն ենք հնչեցրել ՀՀԿ ստեղծած գիտության և կրթության հանցավոր կառույցի (Սերժ Սարգսյան, նախարար Աշոտյան և ՀՀԿ պատգամավորներ), բայց ոչ մի անգամ (կրկնում եմ ոչ մի անգամ) այդ քննադատությունների քննարկում չի եղել:

Գրիգոր Բարսեղյան

Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20