Seyran Saroyan

«Ավելի լավ, ժողովուրդը թող տենա ով էս պետությունից ինչ ա տարե», այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով ԱԱԾ տնօրենի խոստացած բացահայտումներին։

«Ես մտահոգվելու տեղ չունեմ»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ անդրադառնալով կոռուպցիոն հնարավոր բացահայտումների մասին հարցին:

Հարցին, թե իր համար արտառոց չէ՞, որ երկրում 350 անձանց անունով ապօրինի բիզնեսներ են հիմվել, ինչպես ԱԱԾ տնօրենն է ասում, Նահապետ Գևորգյանը պատասխանեց. «Ես ինչի՞ պտի տեղյակ լինեմ»:

Նա նշեց, որ դա նորմալ վիճակ չէ. «Ո՞նց կարելի է ասել, որ դա նորմալ է»: Հարցին, թե ՀՀԿ-ն որտեղ է թերացել, նա խուսափեց պատասխանել: