Արարատի մարզում թալանել են մարզի բժշկի դեղատունը. գողունը կազմում է ավելի քան 1մլն դրամ

degh

Ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:

Կեսօրին Շահումյան գյուղի բնակիչ, 45-ամյա Տիգրան Վիրապյանը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք իրենց գյուղի Հոկտեմբերյան փողոցում գտնվող, իրեն պատկանող դեղատան պատուհանը բացելու միջոցով ներս են մտել դեղատուն և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի դեղամիջոցներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, գողը կամ գողերը դեղատնից հափշտակել են մոտ 1 մլն 200 հազար դրամի դեղորայք, իսկ դեղատան տերը՝ Տ. Վիրապյանն էլ աշխատում է Արտաշատի բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ, ով բարի համբավ ունի մարզում ու առողջապահության համակարգում:

Spread the love