Արմավիրի մարզում թունավորվածների առողջական վիճակը բավարար է, հարուցվել է քրեական գործ

hivandanoc

ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտակացվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում:

Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մայիսի 18-ին կլինեն դուրս գրումներ:

Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔՆ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործՀՀ քրեական  օրենսգրքի 277-րդ (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ թունավորման պատճառը պարզելու համար: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասել է Տռուզյանը:

Spread the love