Արմավիրի մարզպետը պաշտոնանկ կարվի. վերջին օրերին անհետացել է մարզպետարանի աթոռների մի մասը

Ashot Ghahramanyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատրաստվում է իր մոտալուտ պաշտոնանկությանը:

Ըստ մարզպետարանի մոտ աղբյուրի՝ Ղարհամանյանը այդ պատրաստության շրջանակում մազրպետարանից հանում է այն գույքը, որը կարելի է ինչ-որ կերպ օգտագործել:

Մասնավորապես՝ մարզպետարանի աշխատակիցները նշում են, որ վերջին օրերին անհետացել է մարզպետարանի աթոռների մի մասը»:

Spread the love