Արմեն Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը

Նախագահ Արմեն Սարգսյանը «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանին հորդորել է չվտանգել առողջությունն  ու դադարեցնել հացադուլը: 

Մայիսի 18-ի երեկոյան Արմեն Սարգսյանը Մատենադարանի բակում հանդիպել է հացադուլ հայտարարած Գարեգին Չուգասզյանին:

Արմեն Սարգսյանի և Գարեգին Չուգասզյանի ծնողները վաղուց են ճանաչում միմյանց, նրանց միջև առկա է ընտանեկան ընկերություն:

Spread the love