Արմեն Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

Մայիսյան եռատոնի կապակցությամբ այսօր մայրաքաղաքի սրտում արդեն երկրորդ անգամ անցկացվել է Անմահ գունդ խորագրով մասշտաբային միջոցառումը՝ քայլերթ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը, հարգանքն ու հպարտությունը կերտած հաղթանակների նկատմամբ։

Անմահ գունդ միջոցառումը կազմակերպվել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի և անձամբ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Քայլերթի մասնակիցներն անցել են Երևանի կենտրոնական փողոցներով, ճանապարհին նրանց է միացել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Քայլերթի մասնակիցները ձեռքներին բռնել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները:

Spread the love