Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների մասին հայտնել էլ.հասցեով

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների առկայության դեպքում հայտնելazdarar@moh.am էլ-հասցեով: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական գործընթացների ժամանակ, հայտնել ինձ դրա մասին azdarar@moh.am էլ-հասցեով»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Նրա նպատակը ԱՆ թափանցիկ և անխափան աշխատանքի ապահովումն է և դրա նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը: Նախարարը խոստացել է դիմումները անձամբ ուսումնասիրելուց հետո փոխանցել իրավապահ մարմիններին:

Spread the love