Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա

Eraguyn

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, ԶԻԼ 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել և ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պարզապես հրաշք կարելի է համարել, քանի որ Գազելի մեջ եղել է 20 ուղևոր ու երջանիկ պատահականություն է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Spread the love