Արտակարգ դեպք Երևանում. Նախկին ամուսինը դանակահարել է կնոջը

- in Սոցիալական
shtap ohnutyun 1

Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ 05 խումբը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ աղջկա:

Shamshyan.com փոխանցմամբ, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Մյասնիկյան պողոտայից «մեջքի, թիկունքի, բազկի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Է.-ն է:

Բժիշկներին հաջողվել է փրկել կնոջ կյանքը։ Պարզվել է, որ Լիլիթ Է.-ին մարմնական վնասվածքներ պատճառել է Երևանի բնակիչ, 25-ամյա Արթուր Դ.-ն, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն է տվել և բաց է թողնվել:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ Արթուր Դ.-ն ու Լիիթ Է.-ն նախկին ամուսիններ են:

Spread the love