Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է

Levon Mnatsakanyan

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետևում է:

«Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից»,- ասաց Մնացականյանը:

Նրա խոսքով` հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում:

Spread the love