Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

- in Պաշտոնական

Անդրանիկ Ավագյանը բաց նամակով դիմել է   Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Հարգելի պարոն վարչապետ

Այս նամակով դիմում եմ Ձեզ, հույս ունենալով, որ ձայնս վերջապես կհասնի տեղ։ Հանգամանքի բերումով ես՝ Անդրանիկ Ավագյանս բախվեցի մի շարք անարդարությունների և ապօրինությունների, որոնք անմիջապես կապ ունեն իրավապահ մարմիննեի գործունեության հետ։ Այս պատմությունը շարունակվում է արդեն 6 տարի։ Հույս ունեմ, որ նոր Հայաստանում, նոր իշխանությունների հովանու ներքո, կկայացվեն արդարացի և անկողմնակալ որոշումներ։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2018թ․ մայիսի 25-ին դատավոր տիկին Ռուզաննա Բարսեղյանի կողմից լսվելու է իմ բողոքը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Է․ Դանիելյանի 04․09․2017թ․ թիվ17159115 քր գործով տուժողի միջնորդությունը քննության առնելու, 08․09․2017թ․ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումների դեմ մեր 06.10.2017Ã բերված բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից 03․04․2018թ․բացարձակապես անհիմն կարգով մերժելու մասին որոշման դեմ։

Նախ նշեմ, որ դատավոր Արմեն Վարդապետյանը բողոքս մերժել է ոչ թե այն հիմնավորված չլինելու, Հայկանուշ Բաղդասարյանի կատարած հանցանքներն ապացուցված չլինելու պատճառով, քանի որ քրեական գործով ապացույցներն անթիվ ու անհամար են,այլ որ իբրև չեմ  290-րդ հոդվածի պահանջները,որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Նման անօրինական որոշման կայացման  իրական պատճառը հանդիսանում է քրեական գործով ՀՀ քր․օրի 213-րդ հոդվածի (վաշխառություն), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախություն), 349-րդ հոդվածի (դատարանում քաղ․ գործով ապացույց կեղծելը  հատկանիշներով  հանցանքներ կատարած)  Հ․Բաղդասարյանին քրեական պատասխանատվության կրումից փրկելու,ազատելու կոռուպցիոն մղումներով ՀՀ գլխավոր դատախազության բողոքների վարչության պետ Գևորգ Բաղդասարյանինչխանգարելը։

Վերջինս սույն քրեական գործի տապալման գործընթացն իր կամակատար,տարբեր կալիբրի դատախազների և նրանց կողմից ղեկավարվող թվով 4,միմյանց հաջորդող  քննիչների կողմից վարում է երրորդ տարին անընդմեջ։

Ներկայացնեմ գործի հանգամանքները

2007թ․ մայիս ամսին Հայկանուշ Ֆրունզեի Բաղդասարյանն ինձ՝ Անդրանիկ Նիկոլայի Ավագյանիս 6 ամիս ժամկետով, երկու նվագով, ամսեկան 10 տոկոս տոկոսավճարով 6000 (վեց հազար) ԱՄՆ դոլար գումար է պարտք տվել։

Ես առ 2012թ․ նոյեմբեր ամիսը չկարողանալով ամբողջովին վերադարձնել պարտքս,այդ 5 տարիների ընթացքում Հ․Բաղդասարյանին վճարել եմ 35,000ԱՄՆ դոլար գումար,որպես պարտք գումարի տոկոս  (ամսեկան 600 ԱՄՆ դոլարի չափով,ընդ որում տարբեր ամիսների տարբեր չափի,որքան որ կարողացել եմ հայթայթել) և մայր գումարից 3000 ԱՄՆ դոլար գումար։

Ես ունեմ ռուսական կրթություն, հայերեն բանավոր խոսքին տիրապետում եմ։

Ռուսերեն լեզվով գրածս երկու ստացականներում էլ, տոկոսագումարն էլ հետը հաշված, նշել եմ 3900-ական (երեք հազար ինն հարյուր) ԱՄՆ դոլար, միայն թվերով, առանց տառերով գումարի չափը նշելու։

2012թ․նոյեմբեր ամսին Հայկանուշ Բաղդասարյանն առաջարկել է մի նոր ստացական գրել , մնացած 3000 (երեք հազար) ԱՄՆ դոլար գումարի համար,երեք ամիս ժամկետով,կրկին 10 տոկոս տոկոսավճարի պայմանով։

Առանց որևէ վատ բան կասկածելու գրել եմ այդ ստացականը,անհարմար զգալով ետ պահանջել նախորդ 3 ստացականները։

Հ․Բաղասարյանն այդ ստացականում նշված 3000 ԱՄՆ դոլար թվի դիմաց ավելացրել է <3> թվանշան, պարտք գումարն արտահայտող թիվը դարձրել 33,000/ երեսուներեք հազար/ ,այնուհետև այդ ստացականի դարձերեսին ինչ որ մեկի միջոցով ձեռագիրս և ստորագրությունս նմանեցնելով  գրել է §Тридцать три тысяци доларов¦  և ոչ թե  “Тридцать три тысячи доларов”, որից հետո   ինձանից պահանջելով 33,000ԱՄՆ դոլարգումար և չստանալով այն,խարդախությամբ ինձանից առանձնապես խոշոր չափի հասնող գումարներ հափշտակելու դիտավորությամբ կեղծված փաստաթուղթը իր շահերի ներկայացուցիչ, փաստաբան,ներկայումս առանձնապես խոշոր չա փերի խարդախության համար Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանի վարույթում քննվող քրեական գործով
մեղադրյալ փաստաբան Վաղինակ Աթոյանի հետ հայցապահանջով  դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարան,որտեղ դատավոր Սիմիզար Հովսեփյանը բացահայտ անօրինական կերպով բավարարել է նրա հայցը, չնայած գործով եղած դատաձեռագրային փորձաքննությունների եզրակացություններին այն մասին,որ 33,000թվի առաջին ,”3″ թվանշանի և ստացականի դարձերեսին տառերով գրված թվի “Тридцать три тысяци доларов” գրառման,ինչպես նաև Ավագյանի,այսինքն իմ ազգանվան  ու ստորագրության ներկանյութն իր քիմիական և Цհատկանիշներով տարբերվում է ստացականի առաջին էջում կատարված բոլոր գրառումներից ։
Բացի այդ չի ապացուցված, թե այդ գրառումները կատարված են իմ կողմից ։

Ես ստիպված 2012թ․ ապրիլ ամսին Հայկանուշ Բաղդասարյանի կատարած հանցագործությունների  վերաբերյալ հաղորդում եմ արել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրավապահ մարմիններին,որտեղ ոստիկանության հետաքննիչի կողմից 2012թ․ ապրիլի 27-ին ՀՀ քր․օրի 231-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Իսկ քրեական գործը քննչական բաժին մուտք գործելու պահից սկսվել է դրա տապալման, դիտավորյալ կերպով ապացույցներ ձեռք չբերելու,եղած օբյեկտիվ ապացույցները ոչնչացնելու,տարիներով վարույթն ապօրինի կերպով կարճված քրեական գործն ինձանից թաքցնելով, գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից զրկելու գործընթացը։

Ի դեպ ես ոչ պատահականորեն մեր բողոքներում, հաղորդումներում առաջ եմ քաշել որոշակի կասկածներ Երևան քաղաքի դատախազի նախկինում մերթ տեղակալ, մերթ պաշտոնակատարի, իսկ ներկա պահին ՀՀ գլխավոր դատախազության բողոքների վարչության պետ Գևորգ Բաղդասարյանի և Հայկանուշ Բաղդասարյանի ազգանունների նմանության կապակցությամբ, չբացառելով նրանց միջև ազգակցական կապի առկայությունը, քանի որ առայժմ այլ կերպ չեմ կարող մեկնաբանել սույն քրեական գործով Հայկանուշ Բաղդասարյանին հովանավորելու կապակցությամբ դատախազական կոնկրետ պաշտոնատարների, իսկ հետո նաև դատավորների կողմից կատարված համակարգային անսահման ապօրինությունների առկայությունը։

Ես կարողացա հասնել այն բանին,որ ՀՀ սահմանադրական դատարանը 2017թ․ մայիսի 30-ին իր ՍԴՈ 1372 30․05․2017թ․ որոշմամբ իմ իրավունքներն ու ազատությունները խախտված ճանաչեց։

Թվում էր,թե ես կարող եմ հասնել արդարության,սակայն վերոնշյալ Գևորգ Բաղդասարյանի կողմից ղեկավարվող և հովանավորվող խումբը մինչև այսօր էլ շարունակում է նորանոր խոչընդոտներ ստեղծել սույն գործի օբյեկտիվ քննության հնարավորությունը բացառելու համար։

Հարգելի պարոն վարչապետ լիահույս եմ,որ Ձեր հնարավորությունների սահմաններում կօժանդակեք սույն քրեական գործով ՀՀ քրեական  վերաքննիչ դատարանում  վերաքննիչ բողոքիս կապակցությամբ արդար,օբյեկտիվ  որոշում կայացնելու,այնուհետև նախաքննական մարմնի կողմից օբյեկտիվ,լրիվ և բազմակողմանի քննություն կատարվելու հարցում։

Իրավախախտ իրավապահներ՝

1․ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի տեղական ստորաբաժանման 4 քննիչներ՝ (Ռ․ Գրիգորյան, Մուշեղյան, Քաջազնունի, Է․Դանիելյան) և սույն քրեական գործի նախաքննության հետ առնչված քննչական ստորաբաժանման պետեր։

2․Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի դատախազության այս գործի քննությաննառընչված անխտիր բոլոր դատախազները,հատկապես քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացրած դատախազ Ենգիբարյան,վարչական շրջանի դատախազի նախկին պաշտոնակատար Ա․Աղայան և ներկայիս դատախազ Գ․Գևորգյան։

3․Երևան քաղաքի դատախազ Ր․Ասլանյան

4․Նրա տեղակալ Լ Գրիգորյան

5․ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա․ Սիմոնյան։

Ավելորդ  չեմ համարում նշել,որ այս ամենին քաջ տեղյակ պետք է լինի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,քանի որ գործի քննության ընթացքում նրան ևս բազմաթիվ բողոքներ եմ բերել,սակայն ինչպես ասում են ձայն  բարբառո իանապատի։

Փաստորեն դա այդպես էլ պետք է լիներ,քանի որ քրեական գործի քննության հենց սկզբից Երևան քաղաքի դատախազ է հանդիսացել Արթուր Դավթյանը։ Այդ ժամանակ նրա տեղակալը եղել է հիշատակվող Գևորգ Բաղդասարյանը

Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 15,09,2016թ․

Իր տեղակալ Գևորգ Բաղդասարյանին  մեկ ամիս անց՝ 12․10․2016թ․ նշանակել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ։

Փաստորեն իր իսկ կազմակերպած,կատարած իրավախախտումների վերացման համար պետք է իրեն բողոքենք։

Վերաքննիչ բողոքիս 57 թերթանոց մեկ օրինակն ուղարկում եմ Ձեր վերահսկողության բաժնին։

17159115 քրեական գործով տուժող Ա․Ավագյան»:

Spread the love