Բեքհեմը և արքայադուստր Բեատրիսն անպատշաճ վարքագիծ են դրսևորել արքայական հարսանիքի ժամանակ

Democracy

Լոնդոնյան դիզայներ Քերոլին Արթուրի կարծիքով՝ Սասեքսի դքսուհու՝ Givenchy բրենդի զգեստը չափազանց տաք էր այդ շոգ օրվա համար: Այս մասին գրում է Independent պարբերականը:

«Օրը շատ շոգ էր, իսկ զգեստը՝ չափազանց տաք»,- նշել է մասնագետը՝ հարսնացուի տարօրինակ ընտրության կապակցությամբ:

Սակայն պարզվել է, որ Մեգանը պատահաբար չի տվել նախընտրությունը Givenchy-ին: Զգեստի հեղինակը ֆեմինիստուհի և սեռերի հավասարության մոլի պաշտպան, դիզայներ Քլեր Վայթ Քելլերն է եղել:

Իր ընտրությունն անելով այս զգեստի օգտին՝ Հարիի ընտրյալը որոշել է իր հարգանքն արտահայտել կին դիզայներների նկատմամբ:

Հայտնի է նաև, որ մասնագետները Մեգանի զգեստը 135 հազար դոլար են գնահատել:

Անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և Եղիսաբեթ II-ի թոռնուհի արքայադուստր Բեատրիսն անպատշաճ վարքագիծ են դրսևորել արքայական հարսանիքի ժամանակ։ Նրանք մաստակ էին ծամում։ Սոցկայքերի օգտատերերին վրդովեցրել է արքայական հյուրերի նման վարքագիծը։

Նշվում է, որ Բեքհեմը հարսանիքին ներկայացել է կնոջ՝ Վիկտորյայի հետ։ Տոնին ներկա էին նաև այլ հայտնիներ՝ Ալեքսիս Օհանյանը, Ջորջ Քլունին, Թոմ Հարդին և այլոք։

Related image

Spread the love