Բոլորը, այդ թվում` Իլհամ Ալիևը սպասելու են Փաշինյանի խոսքին

chess shaxmat

Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար. ըստ պաշտոնական հաղորդագրության, երեկ հայտնել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներին՝ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ:

«Հանդիպմանը ընդգծվեց ինտենսիվ բանակցությունները շարունակելու կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ընտրական գործընթացներն արդեն ավարտվել են», – ասել է արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով՝ նախարար Մամեդյարովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է դրան:

Ավելի ուշ հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը` ծանուցելով, թե ակնկալում է Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին:

ԼՂ խնդրի բանակցային գործընթացը փաստացի վերսկսում է: Իհարկե, գործ ունենք հին գործընթացի շարունակության հետ, որը, սակայն, սկզբունքորեն նոր է` հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բեկումնային փոփոխությունները:

Բանակցային սեղան վերադառնում է նոր Հայաստանը` մեծ լեգիտիմություն ունեցող իշխանություններով, որոնք, անշուշտ, փորձելու են փոխել բանակցությունների թե մեթոդոլսգիան և թե բովանդակությունը:

Նախկինում ևսՀայաստանի իշխանությունները կարևորել են ԼՂՀ վերադարձը բանակցային գործընթաց, սակայն Սերժ Սարգսյանի շուրթերից նման հայտարարությունները հնչել են որպես հերթապահ խոսքեր, որոնք չեն արձագանքվել անգամ միջնորդների կողմից: Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում, ըստ էության, օրակարգային դարձրեց բանակցային գործընթացին Ստեփակերտի մասնակցության պահանջը:

Հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակության շեշտակի աճըՓաշինյանի հայտարարությունը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծում բանակցային գործընթացում: Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե միջնորդներն ու Բաքուն համաձայնելու են Փաշինյանի պահանջին, մյուս կողմից ուշագրավ է, որ Հայաստանի վարչապետի հայտարարության ֆոնին Մամեդյարովը, համենայն դեպս` ըստ պաշտոնական տեղեկատվության, ոչ թե դիվանագիտական դեմարշի փորձ է արել, այլ ինտենսիվ բանակցելու պատրաստակամություն է հայտնել:

Սակայն համանախագահների համար առավել հետաքրքիր է տեղեկանալ Հայաստանի նոր իշխանության տեսակետներին` հասկանալու համար, թե կարգավորման գործընթացն ինչ պոտենցիալ կարող է ունենալ առաջիկա ամիսներին: ԵՏՄ գագաթաժողովն ապացուցեց, որ Փաշինյանը հեշտ ադապտացվում է իր նոր կարգավիճակին և կարողանում է արժանապատվորեն բանակցել նույնիսկ Պուտինի հետ, որը բարդույթներ է առաջացնում անգամ փորձառու գործիչների մոտ:

Անկասկած է, որ Փաշինյանը պատրաստ է առաջին իսկ առիթի դեպքում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, մանավանդ, որ բանակցությունների այս ռաունդում հայկական կողմն ունի առնվազն հոգեբանական առավելությունայն առումով, որ հնարավոր բանակցությունների է մեկնում թիկունքում ունենալով հասարակության անվերապահ աջակցությունը և իր ակտիվում ունենալով միջազգային հանրության բազմաշերտ աջակցությունը:

Սա իսկապես նոր իրավիճակ է ստեղծում բանակցային գործընթացում, որի այս փուլում օրակարգ ձևավորողը ոչ Բաքվի պատրաստակամությունն է և ոչ էլմիջնորդների դիվանագիտական ջանքերը: Բոլորը, այդ թվում Իլհամ Ալիևը սպասելու են Փաշինյանի խոսքին: Շախմատային լեզվով ասած` Փաշինյանը նոր պարտիան սկսելու է «սպիտակներով»:

Մյուս կողմիցղարաբաղյան կարգավորման գործընթաց ռեստարտը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում լարվածության բազմաշերտ էսկալացիայի ֆոնին, ինչն, անշուշտ, գործընթացը դարձնում է ավելի գլոբալ խաղի մաս դրանից բխող ռիսկերով:

Spread the love