Բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան կվերանայվի. վարչապետ Փաշինյանն այն ճիշտ չի համարում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան ճիշտ չի համարում: Մայիսի 11-ին կայացած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ ներկայացրեց իր մոտեցումը:

«Բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան այնքան էլ լավը չէ: Սա թեմա է, որ պետք է քննարկել: Բուհական համակարգին ակադեմիական ինքնավարություն տալու հարցը պետք է լինի մեր օրակարգում»,- ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է որոշակի փոփոխություն կատարել:

Կառավարութան նիստում գործադիրը փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով 150 մլն դրամ է հատկացվում Կրթության և գիտության նախարարությանը, որպեսզի հետագայում նվիրաբերության պայմանագրով հանձնվի Գյուղատնտեսական ակադեմիային: Այդ գումարը, ըստ ԿԳ նախարարի պարտականությունները կատարող ՎահրամՄկրտչյանի, նախատեսված է վերանորոգման համար:

Spread the love