Բրիտանիայում փոստով սիրային նամակը վերադարձել է տիրոջը 60 տարի անց

- in Սոցիալական
England Mec Britania

1950-ականներին գրված սիրային նամակը վերադարձել է կնոջը, ով գրել է այն իր ապագա ամուսնուն ավելի քան 60 տարի առաջ՝ գրում է ykrop.org-ը:

79-ամյա Լուի Էդիվեանը նամակը ամուսնության վկայականի հետ դրել է շաքարավազի անոթի մեջ և 50-ականներին սխալմամբ հանձնել բարեգործական խանութ: Այնուհետև անոթը գնել է Քեթի Դևիսը և տվել այն իր ընկերուհուն՝ Լիզի Դիքսոնին: Վերջինս հայտնաբերել է նամակը, երբ պատահաբար կոտրել է անոթը:

Կինը սիրային նամակի և ամուսնության վկայականի լուսանկարը հրապարակել է Facebook-ում: Նամակի հեղինակի ընտանիքի անդամներից մեկը հինգ ժամ անց նկատել է հաղորդագրությունը: Կինը Լուի Էդիվեանին է ուղարկել նրա նամակը: Ծեր ամուսինները հրավիրել են նրան իրենց տուն, որպեսզի շնորհակալություն հայտնեն:

Լուի տատիկը հաջորդ շաբաթ պիտի տոնի իր 80-ամյակը, մինչդեռ սիրային խոստովանությամբ նամակը նա գրել է այն ժամանակ, երբ նորահաս աղջիկ է եղել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20