Գիշերը խուզարկություն է կատարվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բնակարանում

- in Մամուլ
Eraguyn

Armtimes.com-ի տեղեկություններով, ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում տեղի ունեցած դեպքով երեկ գիշերը խուզարկություն է կատարվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայրական տանը, որտեղ նաև նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանն է ապրում:

Հիշեցնենք, որ այդ օրը անհայտ անձինք ծեծել են բողոքող ցուցարարներին, որոնք ցանկացել են ճանապարհ փակել: Ապա կրակոց են արձակել ցուցարար քաղաքացիներից մեկի ուղղությամբ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Շրջանառվում էր նաև քաղաքապետի անունը:

Այս դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20