cec

Ապրիլի 25-ին հիվանդանոցն ահանզանգ է ստացել, որ քաղաքի Խրիմյան հայրիկի 31 շենքի 51-րդ բնակարանում մի տղամարդ է հանկարծամահ եղել:

Ոստիկանները զննելով 43-ամյա Ալեքսանդր Կարաևի դին, մարմնի տարբեր մասերում վնասվածքներ են հայտնաբերել:

Պարզվել է, որ Կարաևի դիակը հայտնաբերելուց երկու օր առաջ երեք հոգով, այդ թվում Կարաևը, բնակարանատերն ու նրանց ընդհանուր ծանոթ Գոռ Զաքարյանի հետ խմել էին, որի ժամանակ վեճ էր ծագել և Գոռ Զաքարյանը ծեծել էր Կարաևին: Ծեծի արդյունքում վերջինս մահացել է:

Spread the love