Գործուղումն էքսկուրսիայի վերածելու դարաշրջանն ավարտվել է, իսկ ընդունելության քննությունները մեկ շաբաթով հետաձգել

Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակիցներին գործուղումներին վերաբերող նոր հանձնարարական է տվել: 

Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գործուղումն էքսկուրսիայի ու տուրիստական ուղևորության վերածելու դարաշրջանն ավարտվել է։ «Եթե վարչապետն ու նախարարը կարող են մեկ օրում մասնակցել որևէ արտասահմանյան այցի ու շտապ վերադառնալ աշխատանքի, նույնը պետք է անեն նաև նախարարության մյուս աշխատակիցները»,-նշված է նախարարի գրառման մեջ։

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ընդունելության քննությունները մեկ շաբաթով հետաձգելու առաջարկով:

«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,- գրել է ԿԳ նախարարը:

Spread the love