Գործ ունենք հեղափոխության սահմանած բարձր նշաձողերի ու վարքագծային կանոնների հետ

- in Հասարակություն
cuyc 1

Երեկ տարածքային կառավարման նոր նախարար Սուրեն Պապիկյանը հասարակությանը կոչ էր արելձեռնպահ մնալ փողոցները փակելու միջոցով պայքարելու պրակտիկայից: Նախարարի կոչը ինքնին հասկանալի է երկիրը պետք է վերադառնա բնականոն հուն: Սակայն Պապիկյանի կոչը մնաց անլսելի. մարդիկ ճանապարհները շարունակում են փակել ամենատարբեր պատճառներով:

Օրինակերեկ Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ մոտ կես ժամ փակ են պահել Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կաթի մթերման ցածր գներից: Երևանում էլ քաղաքացիների մի խումբ ավտոմեքենաներով շրջափակել էր Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքը` պահանջելով, որպեսզի Տարոն Մարգարյանը հետևի Սերժ Սարգսյանի օրինակին և հրաժարական տա:

Առանձին քննարկման թեմա է այն հարցը, թե ինչքանով է հիմնավոր քաղաքացիների այս կամ այն պահանջը: Գործ ունենք հեղափոխության սահմանած բարձր նշաձողերի ու վարքագծային կանոնների հետ: Մարդիկ կարծում են, որ թարմ հետքերով պետք է լուծում ստանան իրենց պրոբլեմները: Սամի կողմից, խոսում է նոր կառավարությունից հասարակության մեծ ակնկալիքների մասին, մյուս կողմից լատենտ անվստահության մասին, որի խորքում այն մտահոգությունն է, որ հեղափոխական տրամադրությունների անկումից հետո կառավարությունը կվերադառնա հին ռեժիմին, այսինքն` անլսելի կդառնա հասարակության համար:

Հեղափոխության ալիքի վրա ձևավորված կառավարությունները նման դեպքերում կանգնում են բարդ երկընտրանքի առջև: Մի կողմիցհենց կառավարության այսօրվա անդամներն են լեգիտիմացրել պայքարի հեղափոխական մեթոդները, մյուս կողմից չի կարելի թույլ տալ, որ երկիրը ներքաշվի հեղափոխական պերմանենտ հորձանուտի մեջ:

Առաջինը կառավարությունը պետք է հաղթահարի հեղափոխական իներցիան. վարչապետն ու նրա թիմը պետք է գիտակցեն, որ այլևս ոչ թե հեղափոխական հարթակ են, այլպետական իշխանություն, որը բոլոր խնդիրները պետք է լուծի օրենսդրության շրջանակներում: Օրինակ եթե կաթնամթերման հետ կապված խնդիր կա, ապա դա գտնվում է իշխանության օպերատիվ արձագանքման տիրույթում հասկանալու համար, թե որն է պրոբլեմի արմատը սաբոտա՞ժը, տնտեսության սխալ կառուցվա՞ծքը, թե՞ թույլ տնտեսության օբյեկտիվ պրոբլեմները:

Կամհասկանալի է, որ ինչ-որ կերպ պետք է լուծվի քաղաքականապես մոտիվացված կալանավորների հարցը: Սակայն այստեղ նոր կառավարությունը պարտավոր է անկեղծ զրույց ունենալ հասարակության հետ: Մի կողմից Հայաստանն անհրաժեշտաբար պետք է փակի քաղաքական դատավարությունների ամոթալի էջը, մյուս կողմից` ցանկացած դատապարտյալ կամ կալանավոր ազատության մեջ պետք է հայտնվի իրավական հիմքերով, որպեսզի հետագայում չլեգիտիմացվեն քաղաքական արմատականությունն ու իրավական կամայականությունը:

Այլ խնդիր է հեղափոխության և, այսպես կոչված, հակահեղափոխության դիմակայությունը: Այստեղ լուծումները մի քանիսն են: Գուցե նոր կառավարությունն այնքան ինքնավստահ է, որ կարծում է, թե կարող է ճգնաժամը հաղթահարել զուգահեռ համակարգերի ստեղծման ճանապարհով: Այս դեպքում գործ ունենք, այսպես կոչված, քաղաքական համակեցության հետ, երբ կառավարությունը խոչընդոտ չի տեսնում, որ խորհրդարանում գոյություն ունի այլ մեծամասնություն կամ մայրաքաղաքը ղեկավարում է նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Այդ պարագայումարտահերթ ընտրությունների թեման կորցնում է իր ակտուալությունը, ըստ այդմ նոր կառավարությունը իր բարձր հեղինակության հաշվին պետք է հանգստացնի փողոցային կրքերը, որովհետև հնարավոր չէ մի ձեռքով խրախուսել Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող հեղափոխականներին, մյուս ձեռքով քաղաքացիներին կոչ անել` այլևս փողոցներ չփակել:

Մյուս տարբերակն այն է, որ նոր կառավարությունը հայտարարում է, թե իր միակ նպատակն արտահերթ ընտրությունների նախապատրաստումն է, ընդ որում` բոլոր մակարդակներում, որպեսզի քաղաքական և կադրային հարթությունների վրա հեղափոխության հաղթանակը կապիտալացվի:

Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ակնհայտորեն չի գնում ոչ առաջին և ոչ էլերկրորդ տարբերակով և ընտրել է, այսպես կոչված, միջանկյալ տարբերակ արտահերթ ընտրությունների սպասման միջոցով փորձելով մոբիլիզացված պահել հասարակությանը: Միջանկյալ այս տարբերակը կարող է արդյունավետ լինել, եթե կառավարությունը կարողանա նաև ռացիոնալ լուծումներ առաջարկել, լուծում տալ հասարակությանը հուզող մի քանի հարցերի: Այլ կերպ ասածգտնել բանաձև, որը թույլ կտա կառավարություն լինելով պահել նաև փողոցը ռացիոնալ մեսիջների և արտահերթ ընտրությունների սպասումով: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի թիմի այս մարտավարությունը ռիսկային է, որովհետև եթե այսօր փողոցը գործում է հեղափոխության ազդեցությամբ կամ իներցիայով, ապա Նիկոլ Փաշինյանի կամ կառավարության վարկանիշի հնարավոր անկման համատեքստում փողոցը կարող է դառնալ արդեն ոչ թե հեղափոխության, այլպերմանենտ անկայունության խորհրդանիշ: Պատկերավոր ասած փողոցի հեղափոխական դեմքը միշտ կսրող է ունենալ հակահեղափոխական ստվեր:

Spread the love