Դալայ լաման ասել է, թե ինչու է խուտուտ տալիս ոստիկաններին

- in Մշակույթ
Vostikan

Դալայ լամա XVI-ը խուտուտ է տալիս ոստիկաններին, եթե նրանք չեն ծիծաղում իր կատակներից հետո։ Այս մասին ասել է անձամբ հոգևոր առաջնորդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ իր համար բոլոր մարդիկ հավասար են՝ «թագավորները, Հռոմի պապերը, լամաները, աղքատները»։ Նա աշխատում է այնպես անել, որ բոլորը ժպտան, այդ պատճառով նույնիսկ ոստիկանների հետ է կատակում։

«Իսկ եթե նրանք չեն ժպտում, ես սկսում եմ խուտուտ տալ նրանց»,-ասել է բուդդայականների հոգևոր առաջնորդը։

Նշենք, որ Դալայ լաման Հնդկաստանի Դհարամսալա քաղաքում մասնակցել է «Աշխարհի ըմբռնում» համաժողովին։

Spread the love